Վստահություն,
թափանցիկություն,
& հաճախորդների
գոհունակություն

Մենք իրականացնում ենք բեռնափոխադրումներ`
Չինաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ:

Առաջարկում ենք
բազմաթիվ
լոգիստիկ
ծառայություններ

Ստորև կարող եք տեսնել մեր
ծառայությունների ամբողջական ցանկը:

Սկսած 2019 թվականից KH Logix-ը զբաղվում է Չինաստանից հավաքական և ամբողջական բեռների (սկսած 50 կգ) փոխադրմամբ դեպի Հայաստան և ԵԱՏՄ երկրներ:

Մեր նպատակն է ﬔր հաճախորդներին հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրել աﬔնամատչելի և որակյալ ծառայությունը: Յուրաքանչյուր համագործակցության ժամանակ առաջնահերթություն ենք տալիս հուսալիությանը, թափանցիկությանը և հաճախորդների գոհունակությանը:

Փոխադրաﬕջոցներ

Ստորև ներկայացված են փոխադրման մեր տրամադրող միջոցները:

Օդային

Արագ, հուսալի միջազգաին օդային փոխադրումներ:

Ծովային

KH Logix-ը առաջարկում է ապահով և մատչելի ծովային փոխադրումներ:

Երկաթուղային

Ապահովում ենք անվտանգ երկաթուղային բեռնափոխադրումներ:

Ցամաքային

Մենք տրամադրում ենք արդյունավետ ցամաքային փոխադրումներ:

Որակյալ տրանսպորտային և
լոգիստիկ լուծուﬓեր

Զանգահարել
0 Առաքված
բեռներ
0 Փոխադրված
տոննա
0 Անցած
կիլոմետր
0 Սպասարկվող
երկիր

Մեր ծառայությունները

Մենք առաջարկում ենք բեռնափոխադրումների Ձեր կարիքներին համապատասխան բազում ծառայություններ:

Արագ

Բեռների 80-90%-ի փոխադրումները իականացվում են նշվածից կարճ ժամանակահատվածում:

Ապահովագրում

Բեռների ամբողջական կամ մասնակի ապահովագրում` ըստ հաճախորդի ցանկության:

Որոնում

Հետևման հատուկ համարով հնարավոր է տեղեկանալ բեռների գտնվելու հստակ վայրի մասին:

Փոխհատուցում

Ոչ ֆոսմաժորային իրավիճակներում փոխհատուցում` նշված ժամկետի ամեն հավելյալ օրվա համար:

Փաթեթավորում

Ամեն բեռի համար գործում է անհատական փաթեթավորում (հաճախորդի հետ խորհրդակցմամբ):

Դռնից դուռ

Ծանրոցները ուղարկվում են համապատասխան հասցեներով, մինչև իսկ Ձեր դուռը:

Պահեստավորում

Առկա է բեռների անվճար պահեստավորման հնարավորություն` որոշակի ժամկետով:

Աջակցություն

Տրամադրում ենք աջակցություն թղթաբանության և մատակարարների հետ կապված:

Հաշվիչ

Հաշվիչը նախատեսված է արկղերի ծավալը (մ3) ստանալու համար: Յուրաքանչյուր արկղի ծավալը հաշվարկվում է բազմապատկելով երկարությունը (սմ), լայնությունը (սմ) և բարձրությունը (սմ):

Կարծիքներ

Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների ցանկացած կարծիք:

KH Logix-ի հետ համագործակցությունը մեր մատակարարման շղթայի համար խաղի կանոնները փոխել է: Նրանց թիմը կազմակերպված է, շփվող և միշտ լրացուցիչ ջանքեր է գործադրում՝ ապահովելու համար, որ ամեն ինչ անխափան ընթանա՝ սկսած հաեստի կառավարումից մինչև ժամանակին մատակարարումները:

Արմեն Անտոնյան

Ես KH Logix-ի հետ աշխատում եմ վերջին մեկ տարվա ընթացքում, և կարող եմ վստահորեն ասել, որ նրանք ամենահուսալի լոգիստիկ գործընկերներից մեկն են, որոնց հետ երբևէ գործ եմ ունեցել: Պահեստավորումից մինչև առաքում, նրանք արդյունավետ են, թափանցիկ և պրոֆեսիոնալ:

Արամ Վարդանյան

Վերջին 8 ամիսների ընթացքում KH Logix-ը դարձել է մեր լոգիստիկ ցանցի անբաժանելի մասը: Նրանց ուշադրությունը մանրուքների նկատմամբ և նվիրվածությունը սպասարկման որակին անգերազանցելի են:

Արթուր Իգիթյան

Բլոգ

Եղեք տեղեկացված մեր և ոլորտի վերջին նորություններից:

Ի՞նչ են արտադրում Չինաստանի նահանգները

Չինաստանի արտադրական լանդշաֆտը շատ բազմազան է, և յուրաքանչյուր խոշոր նահանգ ունի իր արդյունաբերական ինքնությունը։ Ստորև ներկայացված են տարածաշրջաններ, որոնք առանձնանում են որպես արտադրական կենտրոններ: Գուանդուն՝ հայտնի է որպես Չինաստանի արտադրական սիրտ։ Այստեղ արտադրում են ամեն ինչ՝ սմարթֆոններից և էլեկտրոնիկայից մինչև խաղալիքներ և տեքստիլ։ Շենժեն և Դունգուան քաղաքները տեխնոլոգիական նորարարությունների և արտահանման շարժիչներն են։ Ցզյանսու՝ այս նահանգը համադրում է ծանր արդյունաբերությունը բարձր տեխնոլոգիաների հետ։ Մեծ ծավալներով արտադրում է սարքավորումներ, քիմիական նյութեր, էլեկտրոնիկա և տեքստիլ։ Ափամերձ դիրքը ապահովում է մեծաքանակ արտահանում և արագ փոխադրումների հասանելիություն։ Ժեցզյան՝ հայտնի է փոքր ապրանքներով, տեքստիլով և թեթև արդյունաբերությամբ։ Իվուի մեծածախ շուկաները և Հանչժոուի էլեկտրոնային առևտրի համակարգը դարձնում են այն առևտրի հզոր ուժ։ Շանդուն՝ համատեղում է արդյունաբերությունը զարգացած գյուղատնտեսության հետ։ Արտադրում է սարքավորումներ, քիմիական նյութեր, ծովամթերք, խնձոր և ցորեն։ Տնտեսական արտադրության առումով աա Չինաստանի ամենահավասարակշռված նահանգներից է։ Սըչուան՝ հայտնի է իր գյուղատնտեսությամբ՝ բրինձ, թեյ և խոզի միս։ Ունի նաև արագ աճող էլեկտրոնիկայի և IT ոլորտ Չենդուում։ Հուբեյ՝ Վուհանի շուրջ կենտրոնացած այս նահանգը առաջատար է ավտոմոբիլների արտադրության, պողպատի և ծանր սարքավորումների մեջ։ Կենտրոնական տեղադրությունը դարձնում է այն կարևոր տրանզիտային և արդյունաբերական բազա։ Հենան՝ Չինաստանի ամենախոշոր հացահատիկի (հատկապես ցորեն և բամբակ) արտադրողներից մեկն է,։ Վերջին տարիներին արագ ընդլայնվում են նաև սարքավորումների և էլեկտրոնիկայի ճյուղերը։ Լյաոնին՝ ավանդական ծանր արդյունաբերության հզոր կենտրոն։ Հայտնի է պողպատով, նավաշինությամբ և մեծածավալ սարքավորումների արտադրությամբ։ Հեբեյ՝ մատակարարում է հյուսիսային Չինաստանը հիմնական նյութերով՝ պողպատ և ցեմենտ։ Սա ծանր արդյունաբերության վրա հիմնված նահանգ է, որը աջակցում է շինարարական և ենթակառուցվածքային նախագծերին ամբողջ երկրում։ Ֆուցզյան՝ ափամերձ քաղաքները արտադրում են կոշիկներ, տեքստիլ և էլեկտրոնիկայի լայն տեսականի։ Անհուեյ՝ արտադրում է սարքավորումներ, էլեկտրոնիկա, քիմիական նյութեր և հայտնի թեյի տեսակներ։ Դառնում է նաև աճող կենտրոն կենցաղային տեխնիկայի և էլեկտրական ավտոմեքենաների համար։ Հունան՝ կենտրոնանում է բրնձի, գյուղատնտեսական ապրանքների, քիմիական նյութերի և գունավոր մետաղների վրա։ Շաանսի՝ կարևոր խաղացող է օդատիեզերական, էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման ոլորտներում, հիմնականում Սիան քաղաքի շնորհիվ։

Չինական մատակարարներին ստուգելու տարբերակներ

Ժամանակակից գլոբալ լոգիստիկայի աշխարհում Չինաստանը շարունակում է մնալ արտադրության կենտրոնը։ Անկախ նրանից՝ տեղափոխում եք էլեկտրոնիկա, տեքստիլ, թե արդյունաբերական բաղադրիչներ, Ձեր մատակարարի հուսալիությունը ուղղակիորեն ազդում է ամբողջ մատակարարման շղթայի վրա։ Երբ խոսքը վերաբերում է ժամկետներին, շահույթին և հաճախորդների վստահությանը, մատակարարների ճիշտ ընտրությունը շռայլություն չէ, այլ անհրաժեշտություն։ Որպեսզի կարողանաք վստահությամբ անցնել այս գործընթացով, մենք կազմել ենք պարզ և գործնական ուղեցույց՝ չինական Ձեր գործընկերոջը ստուգելու համար։ Ճիշտ ստուգման գործընթաց ունենալով՝ Դուք ստեղծում եք հիմք ավելի հարթ փոխադրումների, քիչ անակնկալների և երկարաժամկետ գլոբալ համագործակծությունների համար, որոնք տալիս են ակընկալվող արդյունքը։ Պետական պաշտոնական բազաներ Չինաստանն ունի մի քանի պաշտոնական տվյալների բազաներ, որոնք թափանցիկ պատկեր են տալիս ընկերության իրավական և գործառնական կարգավիճակի մասին։ Այս հարթակները թույլ են տալիս ստուգել ընկերության հիմնական տվյալները, ղեկավարությունը, կապիտալի կառուցվածքը և հայտնաբերել կասկածելի նշաններ։ 1. Ընկերությունների ազգային վարկային տեղեկատվական համակարգ (gsxt.gov.cn) Ձեր առաջին կանգառը։ Այստեղ կգտնեք մատակարարների գրանցման տվյալները, իրավական ներկայացուցիչներին, սեփականությունները, համապատասխանության պատմությունները և վարչական խախտումները։ 2. CreditChina (creditchina.gov.cn) Ընկերության ազգային վարկանիշը և հեղինակության գնահատականը՝ հուսալիությունը գնահատելու համար։ 3. Պետական հարկային վարչություն (chinatax.gov.cn) Հաստատում է՝ ունի՞ արդյոք ընկերությունը չվճարված հարկեր կամ հարկային խախտումներ։ 4. Չինաստանի դատական որոշումների բազա (wenshu.court.gov.cn) Դատական որոշումների հսկայական բազա։ Հարմար է ընթացիկ դատական գործերը, անցյալի վեճերը կամ իրավական ռիսկերը բացահայտելու համար։ 5. Հոնկոնգի ընկերությունների բազա (cr.gov.hk) Եթե ձեր մատակարարը պնդում է, որ գրանցված է Հոնկոնգում, այստեղ կարող եք ստուգել հիմնադիրներին, փաստաթղթերը և կորպորատիվ հաշվետվությունները։ Առևտրային վերլուծական գործիքներ Երբ հիմնական տվյալները ստուգված են, ժամանակն է ավելի խորքային նայել ընկերության ֆինանսական վիճակին, բիզնես կապերին և ռիսկերի ցուցանիշներին։ Այս հարթակները օգնում են բացահայտել թաքնված ռիսկերը՝ օրինակ, ընկերություն, որը թղթի վրա կայուն է թվում, բայց իրականում ներգրավված է բազմաթիվ դատական գործերում կամ ունի բարդ սեփականության կառուցվածք։ 1. Tianyancha (tianyancha.com) Չինաստանի հզորագույն կորպորատիվ վերլուծական գործիքներից մեկը։ Ցույց է տալիս ընկերությունների միջև կապերը, կապակցված կազմակերպությունները, դատական գործերը, ներդրումային քարտեզները և այլն։ 2. Qichacha (qcc.com) Նման է Tianyancha-ին, բայց ավելի հաճախ կիրառվում է ֆինանսական մանրամասների հայթհայթման համար՝ ներառյալ պարտատերերի տվյալներն ու տարեկան հաշվետվությունները։ Առևտրային և ծանոթագրական հարթակներ Գործնական և իրական պատկերի համար՝ մատակարարի վարքագիծը առևտրային հարթակներում դիտարկելը կարող է շատ օգտակար լինել։ Այս աղբյուրները սոցիալական ստուգման շերտ են ավելացնում իրավական և ֆինանսական ստուգումների վրա։ 1. Alibaba (alibaba.com) Ծանոթացեք մատակարարների վարկանիշերին, հաճախորդների կարծիքներին, գործարքների պատմություններին և պատասխանների արագություններին: Այս ամենը բավական կարևոր են իրական աշխատանքը գնահատելու համար։ 2. Baidu Baike / Baike (baike.com) Չինաստանի Վիքիպեդիան։ Օգտակար է ընկերության պատմությունը, հանրային ընկալումը և նշանակալի նախագծերը հասկանալու համար։

Չինաստանի պաշտոնական տոներ. 2026

Արդյունավետ լոգիստիկ պլանավորումը սկսվում է Չինաստանում արտադրության, մաքսային գործառույթների և միջազգային բեռնափոխադրումների վրա պետական տոների ազդեցության պատկերացումից: Ստորև ներկայացված է Չինաստանի 2026 թվականի պաշտոնական տոների ամբողջական օրացույցը՝ գործնական խորհուրդներով, որոնք կօգնեն ձեռնարկություններին խուսափել ուշացումներից բեռնվածության բարձր ժամանակահատվածներում: Հունվար Ամանորի տոներ` հունվարի 1–3 Փոխհատուցված աշխատանքային օր` հունվարի 4 Գործունեությունը վերսկսվում է Ամանորից անմիջապես հետո, սակայն գործարանները կարող են աշխատել նվազեցված հզորությամբ առաջին շաբաթվա ընթացքում Փետրվար — Ամենակարևոր ամիսներից մեկը Գարնանային փառատոն (Չինական Նոր տարի / Chun Jie)` փետրվարի 15–23 Փոխհատուցված աշխատանքային օրեր` փետրվարի 14 և 28 Սա ամբողջ տարվա ամենաբեռնված և խոչընդոտող ժամանակահատվածն է լոգիստիկայի համար: Գործարանները լիովին դադարեցնում են աշխատանքը, բեռնափոխադրման սակագները կտրուկ բարձրանում են, նավահանգիստներում առաջանում է կուտակում, իսկ մաքսային ձևակերպումները զգալիորեն դանդաղում են: Ապրիլ «Qingming» փառատոն (Գերեզմանների խնամքի օր)` ապրիլի 4–6 (Հիմնական տոնը ընկնում է ապրիլի 5-ին) Հնարավոր են կարճաժամկետ խափանումներ, հատկապես ավտոբեռնափոխադրումների և պահեստավորման գործընթացներում: Մայիս Աշխատավորների օրվա տոներ` մայիսի 1–5 Փոխհատուցված աշխատանքային օր` մայիսի 9  Տոնից առաջ սպասվում է փոխադրումների նկատմամբ պահանջարկի որոշ աճ: Հունիս Վիշապի նավակների փառատոն (Duanwu)` հունիսի 19–21 (Հիմնական տոնը ընկնում է հունիսի 19-ին) Սովորաբար նկատվում է փոքր դանդաղում, սակայն որոշ գործարաններ կարող են լրացուցիչ օրեր արձակուրդ վերցնել: Սեպտեմբեր Աշնանային փառատոն (Zhongqiu)` սեպտեմբերի 25–27 (Հիմնական տոնը ընկնում է սեպտեմբերի 25-ին) Փոխհատուցված աշխատանքային օր` սեպտեմբերի 20 Այս տոնը հաճախ համընկնում է Չինաստանի «Ոսկե շաբաթվա» նախապատրաստական ժամանակահատվածի հետ՝ առաջացնելով վաղաժամ կուտակումներ: Հոկտեմբեր — Երկրորդ ամենամասշտաբային ամիսը Ազգային օր / «Ոսկե շաբաթ»` հոկտեմբերի 1–7 Փոխհատուցված աշխատանքային օր` հոկտեմբերի 10 Սա տարվա երկրորդ խոշոր դադարի ժամանակահատվածն է: Գործարանները, գրասենյակները և բազմաթիվ լոգիստիկ ընկերություններ փակ են ամբողջ շաբաթվա ընթացքում, ինչը հանգեցնում է նախատոնական ավելցուկի և հետտոնական կուտակումների: Կազմակերպչական խորհուրդներ 2026 թվականին Չինաստանից բեռնափոխադրումների պլանավորման ժամանակ կարևոր է նախապես պատրաստվել լոգիստիկայի երկու հիմնական բեռնվածության ամիսներին՝ փետրվարին և հոկտեմբերին, քանի որ երկուսն էլ հանգեցնում են գործարանների աշխատանքների լայնածավալ դադարեցման, բեռնափոխադրման ծախսերի բարձրացման և ուշացումների: Խափանումները նվազագույնի հասցնելու համար նախընտրելի է մի քանի շաբաթ առաջ հաստատել պատվերները և ավարտին հասցնել փաստաթղթավորումը, միաժամանակ մեծ ուշադրություն դարձնելով Չինաստանի «փոխհատուցված աշխատանքային օրերին», երբ շաբաթավերջերը սահմանվում են որպես պաշտոնական աշխատանքային օրեր և շատ պետական ու լոգիստիկ կազմակերպություններ աշխատում են սովորական ռեժիմով: Քանի որ տոների տևողությունը կարող է տարբեր լինել մատակարարների միջև, վաղ և կանոնավոր շփումը Ձեր չինացի գործընկերների հետ հիմնական գործոնն է բեռնափոխադրումները ուշացումներից խուսափելու համար:

Կապը մեզ հետ

KH Logix-ի հետ կապված բոլոր հարցերի դեպքում զանգահարեք կամ գրեք մեզ:
Զանգահարել